«Ոստիկանները, առանց որևէ պահանջ ներկայացնելու, երթևեկության մասնակցին մեքենայից հանեցին, ուժով, առանց պահանջ ներկայացնելու, նստեցրին մեքենան, տարան անհայտ ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ոստիկանների գործողություններին, ասաց ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ ոստիկանները հավատարմություն են ցույց տալիս Փաշինյանին, հավանաբար այլ ակնկալիքներ ևս ունենալով: