Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Րոպեներ անց կմեկնարկի «Մանկական Եվրոտեսիլ 2023»-ը. ինչպես քվեարկել

18:30, կիրակի, 26 նոյեմբերի, 2023 թ.
Րոպեներ անց կմեկնարկի «Մանկական Եվրոտեսիլ 2023»-ը. ինչպես քվեարկել

Րոպեներ անց` 19:00-ին, կմեկնարկի «Մանկական Եվրոտեսիլ 2023»-ը, որին կմասնակցի 16 երկիր:

«Մանկական Եվրոտեսիլ»-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ներկայացրել է 3 պարզ քայլ` որոնց հետևելով կարելի է անվճար քվեարկել մեր պատվիրակների օգտին Հայաստանից:

1. պետք է այցելել https://vote.junioreurovision.tv/ կայք,

2. դիտեք բոլոր ելույթների նախադիտումները,

3. անվճար քվեարկել Հայաստանը ներկայացնող Yan Girls խմբի և նախընտրելի երկու այլ երկրի պատվիրակների օգտին (մրցույթի կանոնների համաձայն` պարտադիր է ընտրել 3 երկիր):

Հայաստանը երգի մրցույթում ներկայացնում է Do It My Way երգը: Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան Yan Girls խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրոտեսիլին» մասնակցելու նպատակով:

5292 | 0
Facebook