Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Չինաստանին կոչ ենք անում բացահայտել երեխաների մոտ թոքաբորբի բռնկման մասին տեղեկությունը». ԱՀԿ

10:18, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ.
«Չինաստանին կոչ ենք անում բացահայտել երեխաների մոտ թոքաբորբի բռնկման մասին տեղեկությունը». ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմել է Չինաստանին՝ կոչ անելով բացահայտել երեխաների մոտ թոքաբորբի բռնկման մասին տեղեկությունը: Այս մասին ասվում է կազմակերպության՝ X-ի միկրոբլոգում:

Չինաստանի իշխանությունները հայտարարել են հիվանդանոցներում և հասարակական վայրերում համաճարակաբանական հսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին:

Նոյեմբերի 21-ին լրատվամիջոցները հաղորդել են Չինաստանի հյուսիսում երեխաների շրջանում անհասկանալի ծագման թոքաբորբի մասին:

Նոյեմբերի 22-ին ԱՀԿ-ն Չինաստանից լրացուցիչ համաճարակաբանական և կլինիկական տեղեկատվություն է խնդրել, ինչպես նաև երեխաների մոտ թոքաբորբի դեպքերի լաբորատոր հետազոտությունների արդյունքները:

4257 | 0
Facebook