Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մանրամասներ՝ Անահիտ Ավանեսյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

09:00, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2023 թ.
Մանրամասներ՝ Անահիտ Ավանեսյանի և ՔՊ-ականների փակ հանդիպումից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ-ականները և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ փակ քննարկում են ունեցել:
     Տեղեկացանք, որ իշխանական պատգամավորները և նախարարը քննարկել են «Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջիկայում հանրային լսումներ կիրականացվեն, և այն կմտնի ԱԺ նիստերի օրակարգ:

Մեր տեղեկություններով՝ Ավանեսյանի ևՔՊ-ականների քննարկումը բավականին ջերմ ու գործնական մթնոլորտում է անցել: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իր գլխավորած նախարարության հեղինակած նախագիծը, այնուհետև պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում դրական կարծիքներ են հնչեցրել նախագծի մասին:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Անահիտ Ավանեսյանի կուսակցական ակտիվությունն իր արդյունքը տվել է»:

2695 | 0
Facebook