Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև բռնկված պատերազմի մեկնարկից ի վեր առնվազն 50 լրագրող և լրատվամիջոցների աշխատակից են սպանվել, հայտնում է Լրագրողների պաշտպանության կոմիտեն (CPJ) X սոցիալական ցանցում։
Նոյեմբերի 20-ի դրությամբ, ըստ CPJ-ի, հակամարտության գոտում սպանվել է 45 պաղեստինցի, չորս իսրայելցի և մեկ լիբանանցի լրագրող։ Լրատվամիջոցների ևս երեք աշխատակիցներ անհետ կորել են, 11-ը վիրավորվել են, 18-ը ձերբակալվել են։ Կոմիտեն չի թվարկում զոհված և վիրավոր լրագրողների աշխատանքի վայրերը։
Կազմակերպությունը նշում է լրագրողների վրա հարձակումների, սպառնալիքների, քիբերհարձակումների և գրաքննության թվի աճ։