Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հնարավո՞ր է ռեկտորի հրաժարականի հարց քննարկվի». լրագրողները՝ ԿԳՄՍ նախարարին

13:48, ուրբաթ, 17 նոյեմբերի, 2023 թ.
«Հնարավո՞ր է ռեկտորի հրաժարականի հարց քննարկվի». լրագրողները՝ ԿԳՄՍ նախարարին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի բռնկումով պայթյունի դեպքին ու պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է ռեկտորի հրաժարականի հարց քննարկվի, նշել է. «Չեմ կարծում՝ դժբախտ պատահարի գրանցման արդյունքում պետք է նման հարց բարձրացնենք. նախ պետք է հասկանանք՝ ի՞նչ է տեղի ունեցել, ո՞րն է եղել հիմնական պատճառը ու եթե դա կապված կլինի որևէ մեկի՝ իր աշխատանքային պարտականությունների կատարման հետ, բնականաբար էդ հարցերի հետևից պետք կլինի գնալ: Գործի քննությունը բոլոր հարցերի պատասխանը կտա»:

ԿԳՄՍ նախարարի ճեպազրույցը
2567 | 0
Facebook