Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱրարատԲանկը միացել է «Հիմք» աջակցման հիմնադրամին

12:36, հինգշաբթի, 16 նոյեմբերի, 2023 թ.
ԱրարատԲանկը միացել է «Հիմք» աջակցման հիմնադրամին

Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին աջակցություն ցուցաբերելու նպատակով ԱրարատԲանկը դեռևս սեպտեմբերին որոշում է կայացրել միանալ «Հիմք» աջակցման հիմնադրամին։

ԱրարատԲանկի աշխատակիցները ևս անմասն չեն մնացել այդ նախաձեռնությունից՝ ամեն ամիս իրենց աշխատավարձից փոխանցումներ կատարելով ԱրարատԲանկում բացված «Աջակցություն արցախահայերին» հատուկ հաշվեհամարին։ Աշխատակիցների կողմից մուտքագրվող ֆինանսական միջոցները պարբերաբար փոխանցվում են «Հիմք» աջակցման հիմնադրամի հաշվեհամարին` արցախահայերի առաջնահերթ կարիքները հոգալու համար։

Այսուհետ փոխանցումները հնարավոր է կատարել նաև ԱրարատՄոբայլ հավելվածի միջոցով՝ մուտք գործելով սեղմել «Փոխանցել» կոճակը, ապա՝ «Աջակցություն արցախահայերին» և կատարել փոխանցում հիմնադրամի դրամային և արտարժութային հաշվեհամարներին․

ՀՀ դրամ՝ 1510019628458463

ԱՄՆ դոլար՝ 1510016530220294

Եվրո՝ 1510016936976991

ՌԴ ռուբլի՝ 1510012517287202

ԱրարատԲանկի ղեկավարությունը որոշում է կայացրել նաև այս տարի իր գործընկերների ու հաճախորդների ամանորյա կորպորատիվ նվերներին հատկացվելիք գումարները ուղղել «Հիմք» աջակցման հիմնադրամին, ինչպես նաև չեղարկել ամենամյա տոնական միջոցառումը, և այդ գումարները ևս փոխանցել հիմնադրամի ֆոնդին։

2023թ-ի նոյեմբերի 14-ի դրությամբ ավելի քան 1340 շահառու ստացել է սնունդ և առաջնային անհրաժեշտության պարագաներ, ավելի քան 330 շահառու ստացել է բնակվարձերի մասնակի փոխհատուցում և շուրջ 3500 հոգի գրանցվել և գտնվում է գնահատման փուլում։

«Հիմք» աջակցման հիմնադրամը ստեղծվել է 2023թ-ի սեպտեմբեր ամսին՝ հիմքում ունենալով Արցախից բռնի տեղահանված հայրենակիցների համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելու սկզբունքը։ Հիմնադրամի նպատակն է ոչ միայն բավարարել առաջնային կարիքները, այլև օգնել արցախահայերին ոտքի կանգնել՝ հետագայում սեփական ապրուստն ու կարիքները ինքնուրույն հոգալու նպատակով։

2222 | 0
Facebook