Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում 3-րդ ընթերցմամբ ընդունվել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

11:00, երկուշաբթի, 13 մայիսի, 2024 թ.
Վրաստանում 3-րդ ընթերցմամբ ընդունվել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը

Վրաստանի խորհրդարանի իրավական հանձնաժողովը 3-րդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ընդդիմադիր պատգամավոր Եկատերինա Խերխեուլիձեն։

«Հանձնաժողովի նիստը սկսվել է ժամը 9:00-ին և ավարտվել 2 րոպե անց։ Մեր՝ ընդդիմադիրներիս մուտքը սահմանափակվել էր։ Իրավական հանձնաժողովը փաստաթուղթը ստորագրել է 2 րոպեում»,- ասել է նա։

Նշենք, որ օրինագիծը հասարակության շրջանում բողոքի զանգվածային ակցիաների պատճառ է դարձել: Նախորդ գիշեր հատուկջոկատայինները հետ են մղել ցուցարարներին և թույլ տալ խորհրդարանականներին՝ մտնել ներս։

1804 | 0
Facebook