Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսլանդիայում քաղաք են տարհանել հրաբխի ժայթքման վտանգի պատճառով

22:30, շաբաթ, 11 նոյեմբերի, 2023 թ.
Իսլանդիայում քաղաք են տարհանել հրաբխի ժայթքման վտանգի պատճառով

Իսլանդիայի իշխանությունները շաբաթ օրը՝ նոյեմբերի 11-ին, տարհանել են երկրի հարավ-արևմուտքում գտնվող Գրինդավիկ քաղաքի հազարավոր բնակիչների՝ հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով։

Տարհանումն սկսվել է, երբ Իսլանդիայի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է Ռեյկյանես թերակղզում սեյսմիկ ակտիվության «զգալի փոփոխությունների» մասին, որտեղ գտնվում է համանուն հրաբուխը։ Գործակալությունը չի բացառել, որ ստորգետնյա մագմայի կուտակումը կարող է հասնել մակերես և հասնել Գրինդավիկ, որտեղ ավելի քան 3000 մարդ է ապրում։

Օդերևութաբանների կարծիքով՝ ժայթքումը կարող է տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում, սակայն այս փուլում հնարավոր չէ որոշել, թե կոնկրետ որտեղ և երբ դա տեղի կունենա։ Հոկտեմբերի վերջից Ռեյկյանեսում գրանցվել է 24000 ցնցում, ընդ որում, նոյեմբերի 10-ին՝ գրեթե 800-ը:

4115 | 0
Facebook