Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը պահանջում է բացահայտել Իսրայելի միջուկային գաղտնիքները

18:06, շաբաթ, 11 նոյեմբերի, 2023 թ.
Էրդողանը պահանջում է բացահայտել Իսրայելի միջուկային գաղտնիքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Սաուդյան Արաբիայում արաբական և մահմեդական երկրների համաժողովում, որտեղ ասել է, որ Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի «Գազայում կատարած հանցագործությունների համար» և կոչ արել հրապարակայնորեն «բացահայտել Իսրայելի ունեցած միջուկային զենքը»։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ «Իսրայելը չափում է» իրենց համբերությունը ̀«ավետյաց երկրի, ներառյալ մեր երկրի հողերի հետ կապված իր զառանցանքով և միջուկային զենքի կիրառման սպառնալիքներով»:

4574 | 0
Facebook