Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը

13:18, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2023 թ.
Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը

Ամերիկացի բժիշկներն աշխարհում առաջին անգամ ամբողջ աչքի փոխպատվաստում են կատարել: Համապատասխան մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է Նյու Յորքի Լոնգանի անվան համալսարանի (NYULH) կայքում:

Ամբողջ աչքի և դեմքի մի մասի փոխպատվաստման վիրահատության է ենթարկվել Արկանզասի բնակիչ, պատերազմի 46-ամյա վետերանը:

Ավելի քան 140 վիրաբույժներ, բուժքույրեր և բուժաշխատողներ մայիսի 27-ին վիրահատել են շուրջ 21 ժամ։

Նշվում է, որ տղամարդը կորցրել է նաև ձախ ձեռքի մի մասը, այտերը, կզակը, ամբողջ քիթը, շրթունքները և առջևի ատամները: Ըստ տարածված մամուլի հաղորդագրության՝ սա միակ հաջող համակցված փոխպատվաստումն է:

Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը
Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը
Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը
Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը
Ամերիկացի բժիշկները կատարել են աշխարհում առաջին ամբողջական աչքի փոխպատվաստումը

7335 | 1
Facebook