Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա ոչ թե փաստաբանական թիմի հաղթանակ էր, այլ մի ողջ պետության ամոթ». Րաֆֆի Ասլանյան

01:06, չորեքշաբթի, 08 նոյեմբերի, 2023 թ.
«Սա ոչ թե փաստաբանական թիմի հաղթանակ էր, այլ մի ողջ պետության ամոթ». Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրառում է կատարել. «Հայրենիքի համար օրհասական այս ժամանակահատվածում մասնագիտական ոլորտի իրադարձությունների մասին խոսելու տրամադրություն թեև չունեմ, այնուամենայնիվ կանդրադառնամ ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի նկատմամբ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելուն, որի մասին խոսել է գործընկերս՝ փաստաբան Ռուբեն Բալոյանը։
     Քրեական վարույթը անհարկի ձգձգվեց շուրջ 2,5 տարի, քրեական հետապնդման մարմինները նախադեպը չունեցող մի ապօրինության դիմեցին՝ անհասկանալիորեն նշանակեցին թվով 5 նույնատեսակ փորձաքննություններ, որոնցից յուրաքանչյուրը հաստատում էր Սիմոնի անմեղությունը, այդ թվում՝ հենց առաջնային փորձաքննությունը, սակայն ….. Վարույթի հանրային մասնակիցներից մեկի մարտնչող տգիտությունը շարունակվում էր, ինչից ակնհայտ էր, որ նրա սաֆարովյան սիրտը ՀՀ դրոշը ծածանող, աշխարհի չեմպիոն հայորդու մեղադրական դատավճիռ էր ուզում։
     Այդ քրեական վարույթի անհիմն, չպատճառաբանված գործողությունների ընթացքում Սիմոնը Օլիմպիադա 2020-ում ձեռքից բաց թողեց ոսկին, չդարձավ հաջորդ տարիների աշխարհի չեմպիոն և այլն։
     Մի խոսքով, սա ոչ թե փաստաբանական թիմի հաղթանակ էր, այլ մի ողջ պետության ամոթ, որտեղ հայրենիքի գաղափարի արժեզրկման հերթական արարը բեմադրվեց։
     Հ.Գ. Իմիջիայլոց, քրեական վարույթի ընթացքում աշխարհի կրկնակի չեմպիոնի նկատմամբ կիրառված խափանման միջոցի շրջանակներում՝ սահմանահատման արգելքի պատճառով Սիմոն Մարտիրոսյանը մեկ օր ուշացումով, թիմից առանձին մեկնեց Կոլումբիա՝ 2022 թվականի ծանրամարտի աշխարհի առաջնությանը՝ իր կանխատեսելի հետևանքներով»։

Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան
9816 | 0
Facebook