Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Հլը սրան նայեք, ինչ հանգիստ դեմքով ուղղորդում է մեր «միլիոնի» անդամահատումը։ Սա՞ էր մասնագետը, որ հիացած հերձել է տալիս կենդանի հյուսվածքները 100-ամյա պատրիարք ծառի։ Թույլտվություն ստորագրողը իրավունք չունի այլևս տնօրինել քաղաքի Կանաչ ֆոնդը, այդպես կլիներ ցանկացած զարգացած երկրում… Օր ու գիշեր քաղաքում ծառեր եք կտրում ու էտում, երկու ժամ Կարմիր գրքի ծառին տրամադրել չցանկացաք ու արտապատվիրակեցիք վանդալներին։ Էդ գովազդի վահանն էլ գյոզալ ծառի բնաբաժակից հանեք, շունչը բացվի»: