Իրանում կլինիկայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 32 մարդ է զոհվել, ևս 16-ը վիրավոր է, գրում է The Guardian-ը։ Դեպքը տեղի է ունեցել Գիլյան նահանգի Լենգերուդ քաղաքում։ Նշվում է, որ տուժածներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է։ Կան ձերբակալվածներ, այդ թվում՝ նարկոլոգիական կլինիկայի մենեջերը։ Հրդեհի պատճառները պարզվում են։