Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«79 թվի բազկաթոռը նորակառույց դպրոցի շքամուտքում դնելը չեմ հասկանում». Փաշինյան

12:30, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2023 թ.
«79 թվի բազկաթոռը նորակառույց դպրոցի շքամուտքում դնելը չեմ հասկանում». Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետը կարևորեց նորակառույց դպրոցներ հաճախ այցելելու հանգամանքը՝ հավելելով, որ տեղում շատ բան այլ կերպ է երևում. «Էնպիսի բաներ են տեղի ունենում, որ թղթի վրա չենք նկատում, օրինակ մոդուլային դպրոցներում մի լավ նորամուծություն կա. մարզադահլիճներին կից ունենք լոգարան և ցնցուղ, այսինքն՝ երեխաները ֆիզկուլտուրայից հետո ցնցուղ են ընդունում, նոր վերադառնում դասերին, բայց խնդիրն այն է, որ ցնցուղը մեկն է»,- նշեց նա՝ հավելելով, որ հանձնարարել է ավելացնել թիվը: Փաշինյանը դիմեց նաև դպրոցների տնօրեններին. «Երբեմն էնպիսի սիմվոլիկ ազդեցության գույքեր են տեղադրվում շքամուտքերում, որ... ասենք՝ 79-ի թվի արտադրության բազկամաթոռը տանել, դնել նորակառույց դպրոցի շքամուտքում, չեմ հասկանում: Պետք է ուշադիր լինել»:

2978 | 1
Facebook