Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքական ընդդիմության առաջնորդը հայտարարել է, թե իրենք լուծելու են Պաղեստինի հարցը

18:36, երեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2023 թ.
Թուրքական ընդդիմության առաջնորդը հայտարարել է, թե իրենք լուծելու են Պաղեստինի հարցը

«Դուք իշխանություն եք, ոչ թե ընդդիմություն, ի՞նչ եք անում հանրահավաքում. մեզ փոխանցեք իշխանությունը, և կտեսնեք, թե ինչպես է լուծվում պաղեստինյան խնդիրը»,- այսպես Թուրքիայի Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն իր կուսակցության նիստում քննադատել է նախագահ Էրդողանին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նա նաև իր դժգոհությունն է հայտնել Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) կողմից կազմակերպված` «Պաղեստինի համար մեծ հանրահավաքի» կապակցությամբ՝ նշելով հետևյալը. «Պաղեստինում արյուն է թափվում: Մենք միշտ և հաստատակամ աջակցում ենք Պաղեստինին՝ իր մայրաքաղաք Երուսաղեմով։ Իսկ այս պարոնը (Ռեջեփ Թայիփ Էրդողան- խմբ.) հանրահավաք է կազմակերպում։ Դուք իշխանություն եք, ոչ թե ընդդիմություն։ Ի՞նչ եք անում հանրահավաքում։ Մեզ փոխանցեք իշխանությունը և կտեսնեք, թե ինչպես է լուծվում Պաղեստինի խնդիրը։ Դուք կտեսնեք, որ խաղաղություն է գալիս Մերձավոր Արևելքում»,- խոստացել է Քըլըչդարօղլուն։

10239 | 1
Facebook