Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն Իրաքից տարհանում է իր դիվանագետներին 

22:06, կիրակի, 22 հոկտեմբերի, 2023 թ.
ԱՄՆ-ն Իրաքից տարհանում է իր դիվանագետներին 

Իրաքում ԱՄՆ դեսպանատան և գլխավոր հյուպատոսության աշխատակիցները, որոնք կապված չեն դիվանագիտական ​​առաքելության կարևոր գործառույթների հետ, կարող են լքել երկիրը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Գործակալությունը նաև խորհուրդ է տվել ամերիկացիներին` չայցելել Իրաք։
     «Գերատեսչությունը կարգադրել է լքել Բաղդադում ԱՄՆ դեսպանատունն ու Էրբիլում գլխավոր հյուպատոսությունը՝ անձնակազմի անվտանգությանը և ԱՄՆ շահերին սպառնացող սպառնալիքների պատճառով»,- ասվում է հայտարարության մեջ:

Անվտանգության նկատառումներից ելնելով` ԱՄՆ-ի կառավարության աշխատակիցներին խորհուրդ է տրվել չօգտվել Բաղդադի միջազգային օդանավակայանից։

Պետդեպարտամենտի հայտարարության մեջ որոշումը բացատրվել է նրանով, որ «հակաամերիկյան կիսառազմական խմբավորումները սպառնում են ԱՄՆ քաղաքացիներին և միջազգային ընկերություններին ողջ Իրաքում»։

Վերջին օրերին Իրաքում ամերիկյան բազաները պարբերաբար կրակի տակ են հայտնվել։

4455 | 0
Facebook