Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Արվեստի քննադատից՝ փոխնախարար. ի՞նչ ունեցվածք ունի Աննա Ժամակոչյանը. «Ժողովուրդ»

09:24, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2023 թ.
Արվեստի քննադատից՝ փոխնախարար. ի՞նչ ունեցվածք ունի Աննա Ժամակոչյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հուլիսի 2-ին։ Աննա Ժամակոչյանը ևս այն փոխնախարարներից է, որն, ըստ երևույթին, քաղաքական ոլորտ եկել է՝ ճանապարհ փակելով և նոր իշխանությունների վստահությունը շահելով։ Անհայտ է, թե ինչպես է արվեստի քննադատը միանգամից դարձել աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար այն դեպքում, երբ այս ոլորտը քննադատության հետ ընդհանրապես կապ չունի։
     Փոխնախարարի կենսագրությունից հասկանում ենք, որ նա այդքան էլ կայուն չէ մասնագիտության ընտրության հարցում, քանի որ 2012-2014 թվականներին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, ապա՝ 2012-2016 թվականներին, եղել է Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ: 2019 թվականից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում:

Անհասկանալին այն է, թե ինչու է Ժամակոչյանի կենսագրությունում ամեն ինչ այսքան խառը. նա հոգեբանության և փիլիսոփայության ոլորտից կտրուկ անցում է կատարել դեպի արվեստ, ապա՝ սոցիոլոգիա։ Աննա Ժամակոչյանը հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և ձեռք է բերվել 2011 թվականին։ Փոխնախարար ժամակոչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել է 28 դոլար, 821 հազար դրամ և 1 222 եվրո։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 567 հազար դրամ, որից 14 մլն 498 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից»:

Մանրամասները՝ թերթի համարում:

2720 | 0
Facebook