Իսրայելը Թուրքիայից հետ է կանչել իր բոլոր դիվանագետներին, հայտնում է Mignews-ը՝ վկայակոչելով երկու թուրք պաշտոնյաների։
Հաղորդագրության համաձայն՝ այս քայլը հաջորդել է Թուրքիայում Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ալիքին:
Հաղորդվում է, որ դիվանագետները, այդ թվում՝ դեսպան Իրիտ Լիլիանն, արդեն լքել են Թուրքիան։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ իրենց անվտանգության համար մտավախություն են հայտնել նաև իսրայելցի դիվանագետները Հորդանանում, Մարոկկոյում և Բահրեյնում։