Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Թևակոխում ենք ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ». Փաշինյան

11:42, հինգշաբթի, 19 հոկտեմբերի, 2023 թ.
«Թևակոխում ենք ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ». Փաշինյան

Կառավարության նիստում, «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը հաստատելու մասին հարցի քննարկման ժամանակ, ՀՀ վարչապետն ասաց, որ թևակոխում ենք ակադեմիական քաղաքի ստեղծման գործնական փուլ. «Հայեցակարգը վաղուց է շրջանառության մեջ: Առաջիկայում պայմանագիր կստորագրենք ճարտարապետական ընկերության հետ, որը ՀՀ ճարտարապետաշինարարական համալսարանի հետ կսկսի նախագծման աշխատանքները»,- նշեց նա՝ հավելելով, որ այս պահին էլ տեղում գեոդեզիական աշխատանքներ են իրականացվում: Փաշինյանի խոսքով՝ ակադեմիական քաղաքի ստեղծման համար ընտրված է 700 հա տարածք. «Տարածքը գտնվում է Երևանի, Կոտայքի մարզի, Արագածոտնի մարզի, Արմավիրի մարզի կցատեղում, Պռոշյան, Քասախ, Աշտարակ, Էջմիածին, Արմավիրի և Արագածոտնի մարզերի բնակավայրերի հատվածում, Մեծամորից էլ, ենթադրում եմ, այնտեղ հատված կա, Խոյ համայնքից էլ, նկատի ունեմ՝ սահմանակցող տարածք: Այսինքն, հենց բուն տարածքը չկա Արմավիրի մարզից, բայց հենց այդ տարածքը վարչական և ադմինիստրատիվ գծերով հատվում է Արմավիրի մարզի և մայրաքաղաք Երևանի հետ»,- նշել է նա:

2505 | 4
Facebook