Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Երևանում առնվազն 4 մանկապարտեզ բացեք արցախցի երեխաների համար». Հայկ Խանումյան

03:12, ուրբաթ, 13 հոկտեմբերի, 2023 թ.
«Երևանում առնվազն 4 մանկապարտեզ բացեք արցախցի երեխաների համար». Հայկ Խանումյան

ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «Արցախցիների խնդիրներով զբաղվող նախաձեռնություններին մի առաջարկ ունեմ։ Քանի որ Երևանի մանկապարտեզները գերհագեցած են և պահանջարկն էլ մեծ է, միավորեք ջանքերը և Երևանում առնվազն 4 մանկապարտեզ բացեք մեծամասամբ արցախցի երեխաների համար։ Լուծեք շենքի վարձակալության, դայակների և այլ աշխատողների աշխատավարձերի հարց, ցածր վճարով երեխաներ ընդունեք այդ մանկապարտեզներ։ Ինչքան հասկանում եմ` այս պահին եղած ամենատարածված կարիքն է»:

Աղբյուրը` Հայկ Խանումյան
2028 | 1
Facebook