Իսրայելում իրավիճակի վատթարացման պատճառով ԱՄՆ-ն Gerald Ford ավիակիր հարվածային խումբ է ուղարկում Միջերկրական ծովի արևելյան հատված, հայտնում է Փենթագոնը։
Այն ներառում է ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Gerald Ford ավիակիրը, Ticonderoga դասի կառավարվող հրթիռային հածանավ USS Normandy-ն, ինչպես նաև Arleigh-Burke դասի կառավարվող հրթիռային կործանիչներ, ռազմանավեր Ramage, USS Carney և USS Roosevelt, ասել է նախարար Լլոյդ Օսթինը:
«Մենք նաև քայլեր ենք ձեռնարկել՝ ուժեղացնելու համար ԱՄՆ ԶՈւ F-35, F-15, F-16 և A-10 կործանիչների էսկադրիլը տարածաշրջանում», - հավելել է Լլոյդ Օսթինը։