Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Նման վերաբերմունք տնօրենի կողմից չէի սպասում». Իննա Բաբայան

14:24, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2023 թ.
«Նման վերաբերմունք տնօրենի կողմից չէի սպասում». Իննա Բաբայան

Արցախցի Իննա Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարներով. «Այսօր առընչվեցինք 2 տարբեր իրականության հետ:
     Առավոտյան մեր աղջիկներին տարանք հաշվառելու 174 հիմնական դպրոց, նման վերաբերմունք ու նման պատասխան տնօրենի կողմից չէի սպասում:
     Չընդունեց՝ պատճառաբանելով տեղ չունի, ԿՏԱԿ-փակա (այնինչ առաջին իսկ օրվանից հատուկ արցախցիների համար հատուկ էջ էր հատկացված), իսկ վերջում էլ, ամենացավոտ՝ շահեկան չի ձեր իսկ համար.... ի՞նչ նկատի ուներ տիկին Դանիելյանը:
     Հարգելիս, շահեկանի մասին մտածողն ուսուման մասին չի կարող մտածել, ի դեպ, դու շահեկանի մասին խոսալուց լավ մտածիր, հայի համար, առավելևս 9ամիս բլոկադայում ապրած արցախցու համար շահեկան չի ոչինչ ...
     Գնացինք հետո հմ. 90 դպրոց...
     Բառերն անգամ քիչ է, որ կարողանամ արտահայտել երախտիքս՝ տնօրենին ու ողջ անձնակազմին»:

Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոց
Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոց

Աղբյուրը` Իննա Բաբայան
15345 | 0
Facebook