Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել է

10:00, չորեքշաբթի, 04 հոկտեմբերի, 2023 թ.
Բենզինն ու դիզվառելիքը Հայաստանում աննախադեպ թանկացել է

Այսօր բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում աննախադեպ գնաճ են գրանցել։ Աճը կազմել է 40 դրամ՝ ռեգուլյար և պրեմիում տեսակների, ինչպես նաև դիզվառելիքի համար։ Այս պահին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը կազմում է 550 դրամ, պրեմիումը՝ 580 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 570 դրամ։

Հիշեցնենք, որ վերջին կտրուկ թանկացումը տեղի էր ունեցել ս/թ սեպտեմբերի 9-ին՝ կազմելով 20 դրամ։

Այսպիսով, վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը թանկացել է 200 դրամով։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
45035 | 1
Facebook