Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Բենզինը Հայաստանում կրկին շեշտակի թանկացել է

12:00, շաբաթ, 09 սեպտեմբերի, 2023 թ.
Բենզինը Հայաստանում կրկին շեշտակի թանկացել է

Այսօր բենզինի և դիզվառելիքի գները Հայաստանում կրկին թանկացել են։ Աճը կազմել է 20 դրամ՝ ռեգուլյար և պրեմիում տեսակների, ինչպես նաև դիզվառելիքի համար։ Այս պահին 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը կազմում է 510 դրամ, պրեմիումը՝ 540 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 530 դրամ։

Հիշեցնենք, որ վերջին կտրուկ թանկացումը տեղի էր ունեցել ս/թ օգոստոսի 20-ին՝ կազմելով 20 դրամ։

Այսպիսով, վերջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինը թանկացել է 160 դրամով։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
36745 | 0
Facebook