Այսօր բենզինի և դիզվառելիքի գինը Հայաստանում կրկին թանկացել է։ Աճը կազմել է 20 դրամ՝ ռեգուլյար և նույնքան էլ պրեմիում տեսակների և դիզվառելիքի համար։ Այս թանկացումից հետո, 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը կազմում է 490 դրամ, պրեմիում տեսակինը՝ 520 դրամ, իսկ դիզելային վառելանյութը՝ 510 դրամ։
Հիշեցնենք, որ վերջին կտրուկ թանկացումը տեղի էր ունեցել ս/թ օգոստոսի 11-ին, երբ թանկացումը կազմել էր 10 դրամ։
Այսպիսով, վերջին երեք ամիսների ընթացքում, Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինն աճել է 140 դրամով։