Այսօր բենզինի և դիզվառելիքի գինը Հայաստանում կրկին աճել է։ Աճը կազմել է 10 դրամ՝ ռեգուլյար և նույնքան էլ պրեմիում տեսակների համար։ Այս թանկացումից հետո, 1 լիտր ռեգուլյար տեսակի բենզինի արժեքը կազմում է 470 դրամ, պրեմիում տեսակինը՝ 500 դրամ։
Հիշեցնենք, որ վերջին կտրուկ թանկացումը տեղի էր ունեցել ս/թ հուլիսի 9-ին, երբ թանկացումը կազմել էր 20 դրամ։
Այսպիսով, վերջին երկու ամիսների ընթացքում, Հայաստանում բենզինի և դիզվառելիքի գինն աճել է 120 դրամով։