Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արցախցի երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց

17:54, չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2023 թ.
Արցախցի երեխաներն առանց որևէ փաստաթղթի կընդունվեն դպրոց

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացի՝ տարբեր մարզերում։ «Սա վկայում է այն մասին, որ այն պահին, երբ քաղաքացիներն ունեն իրենց առաջնային կարիքների մասով որոշակի հստակություն, առաջին հերթին դիմում են դպրոց և դա շատ լավ է։ Մեր դպրոցները պատրաստ են դրան, մենք շրջաբերական ենք ուղարկել դպրոցներին, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպել գործընթացը։ Ուզում եմ տեղեկացնել, որ փաստաթղթային որևէ խոչընդոտ չի լինի»,-ասաց Անդրեասյանը։

2340 | 0
Facebook