Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Այս իշխանությունը պետությունը դիտարկում է որպես օֆիս». Արման Աբովյան

12:00, շաբաթ, 12 օգոստոսի, 2023 թ.
«Այս իշխանությունը պետությունը դիտարկում է որպես օֆիս». Արման Աբովյան

«Այս իշխանությունը պետությունը դիտարկում է որպես օֆիս, որը պետք է հարկեր հավաքի, ու իրենք օֆիսի աշխատողների համար պետք է պայմաններ ստեղծեն: Պետությունը օֆիս չէ՛, շատ բարդ օրգանիզմ է, որը պարտավոր ես պահպանել»,- 24TV-ի եթերում ասել է ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը: «Մեզ ասում են՝ Արցախը քո հայրենիքը չէ, Արևմտյան Հայաստանը քո հայրենիքը չէ. միլիոնավոր մարդկանց, որ կոտորել են, ու Սփյուռքը, որ ձևավորվել է, փաստորեն, հայրենիք չունի: Էս տրամաբանությամբ կամաց-կամաց գալիս են նրան, որ մարդիկ մտածեն՝ հայրենիքը իրենց բնակարանն է»,- նշել է նախկին պաշտոնյան:

«Այս իշխանությունը պետությունը դիտարկում է որպես օֆիս». Արման Աբովյան
3837 | 0
Facebook