Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ որքան գումար Կառավարությունը հատկացրեց Սնուփ Դոգի համերգի համար

12:00, ուրբաթ, 11 օգոստոսի, 2023 թ.
Հայտնի է՝ որքան գումար Կառավարությունը հատկացրեց Սնուփ Դոգի համերգի համար

Կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի շարքում էր «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացման ծրագիրը և ծախսերի նախահաշիվը հաստատելու» մասին նախագիծը, որը և ընդունվեց: Հիմնավորման մեջ նշված է հետևյալը. «Վերջին տարիներին առավել քան արդիական է դարձել Հայաստանում համաշխարհային աստղերի մասնակցությամբ համերգային լայնամասշտաբ ծրագրեր իրակա­նացնելու հարցը, որը ոչ միայն կարող է նպաստել Հայաստանի ճանաչելիության և վարկանիշի բարձրացմանը, մշակութային զբոսաշրջության ընդլայնմանը, այլև կարող է ապահովել երկրի տնտեսական աճը: Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի իրականացումը, որը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ «Հրազդան» մարզադաշտում: Ծրագրի շր­ջանակում կկազմա­կերպվի 1 երաժշտական մի­ջոցառում՝ համաշխարհային հայտնի հիփ-հոփ արտիստ Սնուպ Դոգ (Snoop Dogg)-ի մասնակցությամբ: Պահանջվող գումարը կկազմի 2,318,596.8 դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն: Նշյալ գումարը կուղղվի Սնուպ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը»:

6801 | 1
Facebook