Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում 2018-ի դավադրության սցենարը նույնպես շատ ճկուն ձևով է պատրաստվել». Ստեփան Դանիելյան

22:24, ուրբաթ, 28 հուլիսի, 2023 թ.
«Հայաստանում 2018-ի դավադրության սցենարը նույնպես շատ ճկուն ձևով է պատրաստվել». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ուկրաինական «Ժողովրդի Ծառան» ֆիլմի իրական սցենարիստները բրիտանացիներն են եղել, դա լավագույն նախագահական ընտրարշավն է եղել պատմության մեջ։
     Ճիշտ է, դրանից առաջ Ամերիկայում նկարահանել էին սևամորթ նախագահի մասին ֆիլմը, Օբամայի ընտրություններից առաջ։
     Խորքային համոզվածություն ունեմ, որ ամերիկյան Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Խաղաքարտե Տնակը» տաղանդավոր սերիալը նպաստել է Թրամպի ընտրությանը, որտեղ ցույց է տրվում Սպիտակ Տան ողջ էությունը։ Այնտեղ հեշտությամբ կարելի է գտնել Հիլարի Քլինթոնի կերպարը։ Սերիալը կիսատ է մնում ու այդպես էլ պարզ չի դառնում, թե պայմանական Հիլարին արդյոք դառնում է նախագահ, թե ոչ։ Այդ հարցի պատասխանը տվեցին ընտրողները, նախագահ ընտրելով հակահամակարգային Թրամպին։
     Հայաստանում 2018-ի դավադրության սցենարը նույնպես շատ ճկուն ձևով է պատրաստվել։
     Հարց, իսկ Հայաստանում բրիտանական սցենարով հիմա ում համար են սերիալ նկարահանելու և դրա հետևանքով հայ ժողովուրդն ինչ հերթական գին է վճարելու։ Հարցը բաց է այս պահին»։

2972 | 0
Facebook