Հուլիսի 22-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Ջազ երեխաների համար» խորագիրը կրող համերգը։
Նախագծի հեղինակներն են ջազմեններ Կարեն Գրիգորյանը և Ռաֆայել Պետրոսյանը: Ծրագրի նպատակն է վաղ հասակից երեխաներին ծանոթացնել ջազային երաժշտության հետ՝ իրենց համար հասանելի և հետաքրքիր ձևաչափով: Իսկ ինչը կարող է ավելի մատչելի լինել փոքրիկների համար, քան մուլտֆիլմը․․․
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի մեծ ու փոքրիկ այցելուները կլսեն իրենց սիրելի մուլտերի երաժշտությունը՝ ջազային մշակումով, փայլուն ջազ երաժիշտերի կատարմամբ։ Մասնակցությամբ՝ Աննա Կոստանյան՝ վոկալ, Արթուր Ալեք՝ վոկալ, Դավիթ Մելքոնյան՝ սաքսոֆոն, Տիգրան Հարությունյան՝ շեփոր, Կարեն Գրիգորյան՝ դաշնամուր, գործիքավորում, Ռաֆայել Պետրոսյան՝ դաշնամուր, Միխայիլ Ֆոմինիխ՝ կոնտրաբաս, Արման Մնացականյան՝ հարվածային գործիքներ։ Երաժշտական կենդանի կատարումներին զուգահեռ մեծ էկրանին տեղի կունենա նաև մուլտֆիլմերի պրոեկցիա։