Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Ինչ անել շոգ եղանակին սննդային թունավորումներից խուսափելու համար

02:12, շաբաթ, 01 հուլիսի, 2023 թ.
Ինչ անել շոգ եղանակին սննդային թունավորումներից խուսափելու համար

Շոգ եղանակին բարձրանում է վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման և տարածման վտանգը։
     Աղիքային վարակիչ հիվանդություններից և սննդային թունավորումներից խուսափելու նպատակով խորհուրդ է տրվում`

* հետևել ձեռքերի հիգիենային, հաճախակի լվացվել` հատկապես սնունդ պատրաստելուց, ուտելուց առաջ և հետո, զուգարանից օգտվելուց հետո,

* սննդամթերքը (մրգերը, բանջարեղենը, հատապտուղները) օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով,

պահպանել սննդամթերքը պատշաճ ջերմային պայմաններում` սառնարանում,

* ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք,

չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արևի ճառագայթների և մթնոլորտային տեղումների, ինչպես նաև փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ և այլն,

* սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերից աղտոտումը կանխարգելելու համար, ինչպես նաև՝ պատշաճ ջերմային պայմաններում,

* առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաև սննդի պատրաստման ժամանակ հում և պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարևոր է հետևել, որպեսզի մսամթերքից և այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ, բանջարեղեն և այլն),

* սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 70°C պայմաններում,

* պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է ուշադիր լինել և չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած սունկ։

15257 | 0
Facebook