ՍԱՏՄ-ն ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Հաշվի առնելով սեզոնային գործոնով պայմանավորված առանձնահատկությունները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից հանրապետության իրացման ցանցերում անցկացվել է երկրում արտադրվող և ներմուծվող պաղպաղակ արտադրատեսակի դիտարկում և հսկիչ գնում:
Վերահսկողության ընթացքում արձանագրվել են այդ արտադրատեսակի համար սահմանված իրավական նորմերի խախտումներ: Մասնավորապես՝ հայտնաբերվել են մակնշման անհամապատասխանություններ՝
❗️ «Գրանդ Քենդի» ՍՊԸ արտադրության «Classic» պաղպաղակի մակնշվածքում բացակայում է ռուսերեն մակնշումը,
❗️ Դելիկասա ՍՊԸ կողմից ներմուծվող Չիստայա լինյա «ICL Gravity» պաղպաղակը չունի հայերեն մակնշում, «Շոկոլադային Պաղպաղակ Պլոմբիր»-ի վրա բացակայում է պահպանման ժամկետը,
❗️ Թամարա ՍՊԸ արտադրության «Rockn Roll», «bubble GUM», «СССР», «Magic Cone, «Ալիք» պաղպաղակների փաթեթավորման վրա անընթեռնելի է արտադրման օրը, ամիսը, տարին, «Պաղպաղակ կոն շոկոլադե» տեսակի պատրաստման ամսաթիվը դրոշմված է սննդամթերքի բաղադրության վրա, որի պատճառով անընթեռնելի է և՛ պատրաստման օրը, և՛ բաղադրությունը,
❗️ «Դուստր Մարիաննա» ՍՊԸ արտադրության «ԲՈՆՄԱՐԻ» վանիլային վաֆլե գլանակների մեջ» պաղպաղակում արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ,
❗️ «ԻԳԻԹ» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ վանիլային տոնական» տեսակի արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։
❗️ «Յուրմենշին» ՍՊԸ արտադրության «Պաղպաղակ ընտանեական մրգային» տեսակի պիտակի վրա արտադրման ժամկետի մակնշումն ընթեռնելի չէ։