Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իլոն Մասքն աշխատանքի է վերցրել դեռահասի՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ աշխատելու

17:36, շաբաթ, 17 հունիսի, 2023 թ.
Իլոն Մասքն աշխատանքի է վերցրել դեռահասի՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ աշխատելու

Ամերիկացի ձեռներեց և միլիարդատեր Իլոն Մասքը 14-ամյա Քայրան Քվազիին աշխատանքի է ընդունել՝ որպես ծրագրային ապահովման ինժեներ SpaceX-ում, գրում է Independent-ը։
     «Ես կմիանամ մոլորակի ամենաթեժ ընկերությանը՝ որպես Starlink թիմի ծրագրային ապահովման ինժեներ»,- ասել է դեռահասը։
     Քայրան Քվազին աշխատանքի կանցնի Քալիֆորնիայի Սանտա Քլարայի համալսարանն ավարտելուց հետո, որտեղ նա բակալավրի կոչում է ստացել մաթեմատիկայի, համակարգչային գիտության և ճարտարագիտության ոլորտներում: SpaceX-ի ապագա աշխատակիցը բարձրագույն ուսումնական հաստատություն է ընդունվել 11 տարեկանում։

7773 | 0
Facebook