Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԿԳՄՍ նախարարը պաշտոնը ստանձնելուց 7 օր անց մեքենա է գնել

22:54, չորեքշաբթի, 14 հունիսի, 2023 թ.
ԿԳՄՍ նախարարը պաշտոնը ստանձնելուց 7 օր անց մեքենա է գնել

Հանրային հեռուստաընկերության մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինը՝ Ժաննա Անդրեասյանը, ով 2022 թվականի դեկտեմբերի 13-ին նշանակվել է ԿԳՄՍ նախարար, իր նշանակվելուց ընդամենը 7 օր անց գնել է «Honda» մակնիշի էլեկտրոմոբիլ՝ 7 մլն 168 հազար ՀՀ դրամով, այս մասին տեղեկանում ենք Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացրած իր հայտարարագրից: Հայաստանում, վերոնշյալ էլեկտրոմոբիլների շուկայական արժեքը սկսվում է 12 մլն դրամից, այն էլ´ օգտագործված վիճակում, գրում է «Հրապարակ»–ը:

Թե ինչպես է Ժաննա Անդրեասյանն այդքան էժան գնով ձեռք բերել, պատմությունը լռում է: Միայն հայտնի էր, որ մեքենան գնվել է «Էլեկտրական մեքենաների էվոլյուցիոն ընկերություն» ՍՊԸ-ից, որի մասին համացանցի բաց աղբյուրներում տվյալներ չկան: Ընկերությունը գրանված է Երևանի Արաբկիր վարչական համայնքում՝ Բաբայան 26 հասցեում:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

5033 | 3
Facebook