Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Դիմորդները քննություն են հանձնում օտար լեզուներից

09:06, երեքշաբթի, 13 հունիսի, 2023 թ.
Դիմորդները քննություն են հանձնում օտար լեզուներից

Այսօր օտար լեզուների միասնական քննության օրն է: ԳԹԿ խոսնակ Խաչանուշ Գրիգորյանի հաղորդմամբ՝ քննությունն ամենամեծն է, զբաղված է լինելու 37 քննական կենտրոն, 14-ը՝ Երևանում, 23-ը՝ մարզերում:

Երևանի միասնական քննական կենտրոնները

թիվ 11 հիմնական դպրոց,

թիվ 14 հիմնական դպրոց,

թիվ 29 ավագ դպրոց,

թիվ 57 հիմնական դպրոց,

թիվ 62 ավագ դպրոց,

թիվ 88 հիմնական դպրոց,

թիվ 118 ավագ դպրոց,

թիվ 135 հիմնական դպրոց,

թիվ 155 հիմնական դպրոց,

թիվ 168 հիմնական դպրոց,

թիվ 170 ավագ դպրոց,

թիվ 189 ավագ դպրոց,

թիվ 190 ավագ դպրոց,

թիվ 200 հիմնական դպրոց:

Անգլերեն հանձնելու է 5491 հոգի, մարզերում՝ 3371, Երևանում՝ 2120, գերմաներեն՝ 57, մարզերում՝ 50, Երևանում՝ 7, ֆրանսերեն՝ 40, մարզերում՝ 25, Երևանում՝ 15, իտալերեն՝ 3, մարզերում՝ 2, Երևանում՝ 1:
     Իսպաներեն և պարսկերեն այս փուլում հայտագրողներ չեն եղել:

2160 | 0
Facebook