«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանում աշնանը սպասվում են ավագանու ընտրություններ. մինչ հայաստանյան քաղաքական դաշտն ակտիվորեն պատրաստվում է ընտրությունների, իսկ իշխող քաղաքական ուժի թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն իսկ սկսել է քարոզարշավը, խորհրդարանական ընդդիմությունը լռում է:
Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ այս օրերին հանդիպումներ ունենում է արդյոք քաղաքական ուժերի հետ, թիմակիցների հետ քննարկել է արդյոք ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը.
«Մենք հանդիպում ենք բացառապես «Մայր Հայաստան» շարժման շրջանակներում՝ մեր հռչակած նպատակների շուրջ գործողութունների գնալու, համախմբելու եւ կազմակերպչական հարցեր քննարկելու համար: Ընտրություններին մասնակցելու հարց դեռ չենք քննարկել. հազար ու մի անվտանգային հարց կա»,-ասաց նա:»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում