Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հրաչյա Սարգսյանը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին

15:12, ուրբաթ, 09 հունիսի, 2023 թ.
Հրաչյա Սարգսյանը դատարանում պարտվել է Իշխան Սաղաթելյանին

Իրավաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նախորդ տարի տեղի ունեցող բողոքի ակցիաների և շտապ հավաքների անցկացման փաստը հիմք ընդունելով` Երևանի քաղաքապետը 4 հայց է ներկայացրել ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` պահանջելով որպես կազմակերպիչ նրան տուգանել մինչև 300.000 ՀՀ դրամի չափով, ընդհանուր առմամբ` 1 մլն 200 հազար ՀՀ դրամի չափով:
     4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով իրականացվում է իմ կողմից:
     Ահա ՎԴ/5036/05/22 գործով ՀՀ վարչական դատարան 06/06/2023 որոշմամբ մեր պահանջը բավարարվել է, Երևանի քաղաքապետի հայցն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի մերժվել է:
     Մյուս երեք գործերով եզրափակիչ դատական ակտերի մասին կծանուցեմ հաջորդիվ»:

Աղբյուրը` Վահե Գրիգորյան
4922 | 0
Facebook