Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գեներալ Մուսա Ավսեվերին նշանակել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի հաղորդագրության մեջ։
Ավսեվերը փոխարինել է Յաշար Գյուլերին, ով ղեկավարում էր Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
Նախկինում Ավսեվերը ծառայել է որպես Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար։