Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՔԿ նախագահը՝ Դիլիջանի քրեականի պետի մասնակցությամբ միջադեպի մասին

15:12, ուրբաթ, 02 հունիսի, 2023 թ.
ՔԿ նախագահը՝ Դիլիջանի քրեականի պետի մասնակցությամբ միջադեպի մասին

«Գործուն զղջալու հիմքով է քրեական պատասխանատվությունից ազատվել տեսանյութում երևացող անձը»,- անդրադառնալով Դիլիջանի քրեականի պետի կողմից անչափահասին ծեծելու միջադեպին, բյուջետային քննարկման ժամանակ ասաց ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Նշեմ, որ գործուն զղջալու հիմքով պատասխանատվությունից ազատելու լիազորությունը ՔԿ տիրույթից դուրս է: Մեր տրամաբանությունից դուրս է այն գաղափարը, որ այդ խրախուսական նորմը կարող է կիրառվել անչափահասների նկատմամբ ոտնձգություն իրականացնող անձանց նկատմամբ: Սակայն, իրավական տեսանկյունից օրենքը թույլ է տալիս այդ հնարավորությունը: Բայց ինչքան էլ այս հնարավորությունը կա, դա հայեցողական է, ՔԿ մոտեցումներին չի համապատասխանում»: Պաշտոնյան նշեց, որ քրգործի նախաքննությունը շարունակվում է:

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ ուղիղ միացմամբ
2721 | 0
Facebook