Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

10:12, երեքշաբթի, 30 մայիսի, 2023 թ.
Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մայիսի 29-ին և լույս 30-ի գիշերը ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան և արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է, այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը: Այսօր հաղորդագրություն էր տարածել նաև Արցախի ՊՆ-ը. «Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- նշել էր ԱՀ ՊՆ-ը:

Աղբյուրը` ՀՀ ՊՆ
3356 | 0
Facebook