Խնդրում ենք սպասել...

Համացանց

Բորելը խոստովանել է, որ Եվրոպան շատ ցածր պաշտպանունակություն ունի

23:48, երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ.
Բորելը խոստովանել է, որ Եվրոպան շատ ցածր պաշտպանունակություն ունի

Եվրոպան աշխարհի շատ հարուստ հատված է՝ պաշտպանական շատ ցածր հնարավորություններով: Այս մասին երկուշաբթի՝ մայիսի 29-ին, հայտարարել է Եվրոմիության արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Պաշտոնյան կոչ է արել ավելի լավ համակարգել եվրոպական բանակները՝ միաժամանակ խոստովանելով, որ լավատես չէ այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք կարող են տեղի ունենալ ամռանն Ուկրաինայում։
     Բորելը նաև քննադատորեն է գնահատել ԵՄ-ում Կիևին ռազմական օգնության վերաբերյալ որոշումների կայացման համակարգը։ Նրա խոսքերով, «բոլորը նախընտրում են կարագը, քան հրացանը, բայց երբեմն, եթե ատրճանակ չունենաս, կարագ էլ չի լինի»։

3280 | 1
Facebook