Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եվրոմիությունը կարող է արգելել Twitter-ը

18:12, երկուշաբթի, 29 մայիսի, 2023 թ.
Եվրոմիությունը կարող է արգելել Twitter-ը

Եվրոմիությունն օգոստոսի 25-ից կարող է արգելել Twitter սոցիալական ցանցը, եթե նրա ղեկավարությունը չկատարի ապատեղեկատվության դեմ պայքարի եվրոպական պահանջները։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի թվային անցման և հեռահաղորդակցության հարցերով նախարար Ժան-Նոել Բառոն։
     «Twitter-ը կարգելվի ԵՄ-ում, եթե այն չհետևի մեր կանոններին: Ամառվա վերջում ուժի մեջ կմտնեն սոցիալական ցանցերի և առևտրային հարթակների կանոնները, որոնք ենթադրում են պարտադիր մոդերացիա, անօրինական նյութերի հեռացում, որոնց մասին իրենք տեղեկացված են»,- ասել է Բարրոն։

Նախարարը մանրամասնել է, որ արգելք է դրվելու անչափահասների հասցեական գովազդի, ինչպես նաև պարտավորություն՝ ակտիվորեն պայքարելու ապատեղեկատվության դեմ։

«Այսինքն, անհրաժեշտ կլինի ներկայացնել հաղորդված տեղեկատվության հավաստիության ապացույցներ, որոնց բացակայության դեպքում կկիրառվեն խիստ տուգանքներ, իսկ դեպքի կրկնության դեպքում՝ ԵՄ-ում գործունեության արգելք»,- ասաց նա։

5692 | 0
Facebook