Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի նախագահը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Ադրբեջան

22:48, կիրակի, 28 մայիսի, 2023 թ.
Իսրայելի նախագահը պատմության մեջ առաջին անգամ կայցելի Ադրբեջան

Իսրայելի նախագահ Իցխակ Հերցոգն Իլհամ Ալիևի հրավերով մայիսի 30-ին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։
     Հերցոգի այցը կտևի երկու օր, նրան ուղեկցելու է կինը` Միխալ Հերցոգը։
     «Ալիևը Հերցոգին և նրա տիկնոջը կդիմավորի իր նստավայրում պատվո պահակախմբի հետ։ Նախագահները նախատեսում են դիվանագիտական հանդիպում անցկացնել, որից հետո կլինի ճաշ զույգերի համար»,- գրում է թերթը։
     Բացի այդ, Իսրայելի նախագահը նախատեսում է հանդիպել Ադրբեջանի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ։ Նա կմասնակցի նաև Իսրայելի անկախության 75-ամյակին նվիրված հատուկ միջոցառմանը։
     Այցի հիմնական նպատակը, ըստ թերթի, երկու պետությունների միջև ռազմավարական կապերի ամրապնդումն է։

7188 | 0
Facebook