«Ադրբեջանը վաղուց շեղվել է 2020թ. նոյեմբերի 9-ի պայմավորվածություններից, հանդես է եկել տարածքային նոր պահանջներով, որոնց մի մասը բավարարվել է խաղաղ ճանապարհով, մյուս մասը՝ ագրեսիայի հետևանքով»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով, որ չկա որևէ երաշխիք, որ ադրբեջանական պահանջատիրությունը չի աճի, նոր պահանջներ չեն առաջադրվի: Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը հրապարակային արձանագրել է, որ պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում. մի բան, որը իշխանության ներսում երկար ժամանակ փորձում էին հերքել. «Այս իշխանության նպատակը 2018-ից հետո չի փոխվել ու հետևողականորեն գնում է դրա իրացմանը»,- հավելել է պատգամավորը: