Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը դիմել է դատարան՝ 4 մատակարարներից չառաքված զենքի դիմաց շուրջ 243 մլն դոլար վերադարձնելու համար, որի դիմաց նախավճար է կատարվել։ Այս մասին հայտնում է «Украинская правда»-ն։
Նշվում է, որ զենքի ներկրումն Ուկրաինա իրականացնում են «Ուկրսպեցէքսպորտ» պետական ընկերությունը, «Պրոգրես» դուստր ձեռնարկությունը, «Սպեցտեխնոէքսպորտը» և Ուկրաինայի պաշտպանության գնումների գործակալությունը։
Հրապարակման համաձայն՝ ՊՆ-ն 100 տոկոսանոց կանխավճար է կատարել 2022 թվականի գարնանը և ամռանը կնքված պայմանագրերի համար։ 2023 թվականի գարնանը վարչությունն սկսել է հայցեր ներկայացնել իրեն ենթակա պետական ընկերությունների դեմ՝ գումարը վերադարձնելու պահանջով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2022 թվականին կտրուկ աճել է Ուկրաինայից Լեհաստան զենքի, զինամթերքի և կեղծ փաստաթղթերի մաքսանենգությունը։ Լեհաստանի սահմանապահ ծառայության տվյալներով՝ 2022 թվականին ուժայինները կարողացել են առգրավել ավելի քան 8,3 հազար միավոր ապօրինի զենք։ 2021 թվականին գրանցվել է ընդամենը 1,4 հազար դեպք։