Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Բաց նամակ՝ Աշոտ Փաշինյանին». Վաչիկ Գրիգորյան

13:18, շաբաթ, 20 մայիսի, 2023 թ.
«Բաց նամակ՝ Աշոտ Փաշինյանին». Վաչիկ Գրիգորյան

Լրագրող Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բաց նամակ Աշոտ Փաշինյանին

Աշո՛տ, ուշացնում ես, միևնույն է վաղ, թե ուշ անելու ես այդ քայլը, հիմա արա, մի լսիր որևէ մեկին, դա է ճիշտը, տղամարդկայինը: Ես աշխատում եմ որևէ մեկին որևէ բան չհորդորել, բայց սա բացառությունների շարքում է:
     Ես արդեն հասցրել եմ ասել, որ հանագանքների համադրմամբ կարծում եմ, որ ամեն դեպքում եղել է քո նկատմամբ ոտնձգություն, թե ինչ բնույթի կամ կարգի, դա արի չկարևորենք: Փառք Աստծո, ողջ առողջ ես: Քեզ դիմելիս առաջնորդվում եմ քո կանխավարկածով, բայց նույնիսկ այդ դեպքում, դու պետք է հետ վերցնես ցուցմունքդ, խղճա առաջին հերթին քեզ, չես կարողանալու ամբողջ կյանքում գլուխդ բարձին դնել:
     Ինչ վեչաբերվում է, թե ինչ կլինի այն դեպքում, եթե տիկինը ազատ արձակվի, ապա վստահեցնում եմ, քո այդ քայլից հետո դու ավելի անվտանգ կլինես, քան հակառակ պարագայում: Ծնողներդ սովորել են, որ իրենց հայհոյում են կամ ասում դավաճան, նույնիսկ չեն էլ վիրավորվում (սա հայրդ է ասել, ոչ թե ես, ինձնից մի նեղացիր), բայց դու մի դարձիր այդպիսին, մի ինքնաոչնչացվիր որպես մարդ: Դու բացառիկ շանս ունես անունդ փրկելու, օգտագործիր այս պահը, դեռ ժամանակ ունես, հետո ուշ է լինելու»:

13597 | 4
Facebook