Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Առցանց խաղերի ազդեցությունը երեխաների վրա

20:30, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2012 թ.
Առցանց խաղերի ազդեցությունը երեխաների վրա

Համակարգչային խաղերը` հատկապես առցանց, վնասակար են երեխաների առողջության համար: Վաշինգտոնի մասնագետները հետազոտել են գոյություն ունեցող մի շարք առցանց խաղեր: Պարզ է դարձել, որ խաղերի մեծամասնությունը ստեղծվել է գովազդային նպատակներով, որոնցում պրոպագանդվում է անառողջ սնունդ և այլն: Օրինակ, խաղի հերոսի դերում կարող է լինել ''արագ սնունդ''-ը:

Մասնագետները 9-10 տարեկան երեխաների շրջանում փորձել են պարզել այդպիսի գովազդային խաղերի ազդեցությունը: Այսպես. 10 րոպե առցանց խաղով տարված երեխան չի նկատում իր առջև դրված օգտակար մթերքը և նախապատվությունը տալիս է առողջության համար այդքան վտանգավոր արագ սննդին:

Փաստորեն, համակարգչային խաղերը ոչ միայն դառնում են ողնաշարային, տեսողական, սիրտ-անոթային և շատ ու շատ հիվանդությունների առաջացման պատճառ, այլև ունենում են հիպնոզային ազդեցություն:

9114 | 3
Facebook