Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Շնորհակալություն վարսավիր Զելաոյին. Մարկոս Պիզելի

13:00, չորեքշաբթի, 31 հոկտեմբերի, 2012 թ.
Շնորհակալություն վարսավիր Զելաոյին. Մարկոս Պիզելի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և ''Կուբան''-ի կիսապաշտպան Մարկոս Պիզելին երեկ ՌԴ գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի ''Կրասնոդար''-ի հետ մրցավեճում ասպարեզ դուրս եկավ նոր սանրվածքով, նաև դարձավ հաղթական գոլի հեղինակ:

- Ռուսաստանում մինչ այս սանրվածքս չէի փոխել, իսկ ահա Բրազիլիայում շարունակ փոփոխում էի ոճս, ինչը հաջողություն էր բերում: Ուրախ եմ, որ այս փոփոխությունը ևս հաջողություն բերեց:

- Առավոտյան կայացած նախավարժանքի ժամանակ ձեր սանրվածքն այսպիսին չէր:

- Այո: Ես արագ ընդունեցի որոշումը: Շատ էի ցանկանում թարմություն հաղորդել կերպարիս, յուրօրինակ ինչ-որ բան և ստացվեց այսպիսի սանրվածք:

- Վրասավիրին մարզաբազա՞ էիք հրավիրել:

- Ոչ, ես հիանալի խաղընկեր ունեմ` Զելաոն: Նոր սանրվածքս նրա ձեռքի գործն է: Կարծում եմ` հիանալի է ստացվել մազերիս ձևը, ինչը նաև հաջողություն բերեց: Լուիսը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո կարող է գեղեցկության սրահ բացել, իսկ ես կլինեմ նրա մշտական հաճախորդը:

- Եթե ավելի լուրջ խոսենք, ինչպե՞ս կգնահատեք այսօրվա խաղը:

- Այսօր մենք պատմության մի նոր էջ բացեցինք: Մենք գիտեինք, որ ''Կուբան''-ը երբևէ դուրս չէր եկել քառորդ եզրափակիչ և գոհ եմ որ երկրպագուների առաջ կարողացանք հաջողության հասնել: Խաղից հետո հանդերձարան եկան ակումբի ղեկավարները և նշեցին, որ այս արդյունքը չափազանց կարևոր էր թե ակումբի և թե ֆանատների համար:

- Վերջին երկու հանդիպումներում գոլի և գոլային փոխանցման հեղինակ եք դարձել: Կարելի՞ է ասել, որ որսացել եք խաղի ռիթմը:

- Վերջին ամսին այդքան էլ շատ չեմ խաղացել: Հետևաբար մարզումներին շատ էի աշխատում, որ նորից խաղալու հնարավորություն ստանամ: Մարզիչն ինձ վստահեց հիմնական կազմում և երջանիկ եմ, որ արդարացրի նրա սպասելիքները:

-Ի՞նչ կասես խաղի մասին:

- Մենք ավելի շատ գոլային պահեր ունեցանք: Մրցակիցը ևս կարող էր հաջողության հասնել, սակայն դա մեր սխալների արդյունքն էր: Հաղթանակի ձգտումը պատճառ հանդիսացավ նյարդային գործելու, սակայն գոլից հետո մենք հավաքվեցինք: Կարող էինք էլի գոլեր խփել, բայց գոհ ենք, որ մեկ գնդակը ևս երջանկացրեց ֆանատներին:

6060 | 0
Facebook